Իշխանամետ և հենց իշխանական շրջանակներում կրկին խուճապ է, բոլորիս հայտնի ստատուսա-հոդվածագրերը գործի են անցել ու անդադար վերլուծում են, թե ով ինչ ասեց, ինչի համար ասեց, ինչ էր դա նշանակում, ում էր ուղղված և ի վերջո ինչ է լինելու, եթե իրոք իշխանափոխություն տեղի ունենա... Փորձում են փնովել ՀԱԿ-ին, բայց չեն կարողանում մոռանալ նաև ԲՀԿ-ի համագումարը, մյուս կողմից նաև Րաֆֆի Հովհաննիսյանն էր ներկա, իսկ Իվանիշվիլու իրականացրած իշխանափոխության օրինակը վերջնականապես խառնել է վերոնշյալ հատվածի խաղաքարտերը։ 
Գրելու կամ քննադատելու բան առանձնապես չկա, քանի որ ակնհայտ էր քաղաքական ուժերի և հասարակության համախմբումը, ակնհայտ էր, որ մարդիկ հարգում են Մարտի 1-ի զոհերի հիշատակը, ակնհայտ էր, որ մարդիկ դժգոհ են իշխանություններից ու նրանց վարած քաղաքականությունից, բայց քանի որ չգրել չեն կարող, ստիպված են կախվել փրփուրներից՝ այն է, պարզվում է Ազատության հրապարակում ԲՀԿ-ականներ չկային, իսկ եթե կային, նրանք հարթակում չէին, ներկաներն էլ ֆոտոսեսիայի համար համապատասխան հագուստ չէին կրում։ Դե մենք էլ այդպիսին ենք, կանգնում ենք ժողովրդի մեջ ու շփվում նրանց հետ, հագնվում ենք այնպես, ինչպես մեզ է հարմար, ոչ թե թաքնվում ենք մոնիտորի հակառակ կողմում ու մեր «խիստ պաշտոնական» կեցվածքով ու հագուկապով արժանանում ժողովրդի անեծքներին։
Հ.Գ. Նույնիսկ եթե այսօր դուք իշխանության մեջ եք, կարելի էր գոնե Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելով չառանձնանալ ցինիզմով ու հերթապահ ստատուսներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել