Մեկ ժամ առաջ, մեքենայով մարտի 1-ի հանրահավաքն էի իրազեկում, և երբ Հանրապետության հրապարակից թեքվեցինք դեպի աջ՝ կինո Ռոսիայի ուղղությամբ ու հայտնվեցինք երկկողմանի շրջափակման մեջ՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենաների կողմից: Հանելով բարձրախոսը՝ մեքենայից հայտարարեցի.«Վաղը ժամը 15:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ տապալելու Սերժիկ Սարգսյանի հանցագործ ռեժիմը: Հանրահավաքում ելույթ կունենա հայ ժողովրդի միակ նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը»: Հայտարարութունից հետո ժողովուրդը ապշած էր, իսկ ոստիկանները՝ խուճապի մեջ:
Հ.Գ Սերժիկ Սարգսյանը մոտ մեկ մետրից լսեց իր մոտալուտ վախճանը և ՀՀ քաղաքացու իրական դիրքորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել