Վերջ հասանք նրան ինչի համար օրեր շարունակ պայքարում էինք: Ռուբեն Հայրապետյանն այլևս վայր է դրել մանդատը: Սա ցույց տվեց, որ մեր ձայնն իրոք տեղ է հասնում: Մաշտոցի Պուրակը, Փակ շուկան, հիմա էլ սա: Հասկանում եք չէ, որ միասին ասել Ժառանգության տղերքի սարեր ենք շարժում: Իրոք միասին ուժեղ ենք: Ու էստեղ բնավ էլ կարևոր չի, ստիպեցին Նեմեցին, թե նա իր կամքով վայր դրեց: Կարևորը երևույթն էր: Կարևորը հաղթանակ գրանցելու փաստն էր: Հաղթանակ, որ մեզ տոգորելու վաղը նույն խանդավառությամբ այլ բաների համար էր պայքարել: Շնորհակալ եմ բոլոր նարնց ովքեր մեզ հետ էին, շնորհակալ եմ այն մի քանիի հարյուր մարդկանց ովքեր ոչ այնքան հարմար եղանակին մոմոավառությանը մասնակցեցին ու անհանդուրժողականության ալիքը բորբոքեցին: Մեր մոմերի վառած կրակն էր որ խանձեց նեմեցին: Շնորհակալ եմ բոլորիցդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել