Այն, ինչ անում է Ռուսաստանը, վաղը կարող է աշխատել մեր դեմ՝ ղարաբաղյան հարցում։ Այսինքն Ադրբեջանը մտնի Ղարաբաղ ու վարի այն քաղաքականությունը, ինչ Ռուսաստանն է անում Ղրիմում։ Նաև այս հարթության մեջ անհրաժեշտ է հիշել ու նշել ու շեշտել, որ Ռուսաստանը, հանդիսանալով Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, անտեսում է բազմակողմ կնքված այդ երաշավորող համաձայնագիրը՝ ծավալելով անջատողական գործունեություն։
Սա նշում ու շեշտում եմ, որովհետև ռուսական շահը այդ ժամանակ կարող է համընկնել ադրբեջանական շահին ու անտեսի հայերի հետ «եղբայրական» հարաբերությունները։
Իսկ ո՞վ է լինելու մեր պաշտպանության երաշխավորը, եթե ոչ կրկին միայն ու միայն Հայ ժողովուրդը...

Embedded image permalink

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել