պահո՞Հնարավոր էր, եթե տնտեսությունն այսքան մենաշնորհային չլիներ։  
Ու կլիներ ցիվիլ։
Հիմա մի բուռ մենատնտեսներ, բառիս խոշոր իմաստով, յուրաքանչյուրը գրկած է իր ոլոլորտը (c), ախպերություն է անում մյուսի հետ։
Կիսելու բան չունեն։
Առայժմ։
Էլի ինչ-որ փրփուր այս ճահճում կհայտնվեր, եթե ասենք բարգավաճը որոշեր ընդդիմադիր լինել։
Բայց չէ։
Այսպիսի պետական ենթակառուցվածք Վիկիում էլ չեք գտնի։
Ստվերային օլիգարխներ։
Եթե կա, իսկ օլիգարխ նշանակում է «քչերի իշխանություն», ապա իշխանությունը քչերի ձեռքում է ու դրանց մի մասն էլ իշխանությունում չեն, ստացվում է /լրիվ տրամաբանորեն/` կան ստվերային օլիգարխներ կամ ստվերային իշխանություն։

Իսկ սա, նույնիսկ ախպերության պարագայում, չի կարող անընդհատ կամ երկար տևել նույնիսկ տնտեսական ու այլ ոլոլորտների (ց) լիակատար ու ոչ հատելի բաշխման դեպքում։ 

Լիցքերը կուտակվելու են ու պարպում լինի։
Ինչ ձևով` չեմ կարող ասել։ 
Մեկը մարդ կծեծի-կսպանի, որ ցույց տա, թե այդքան բան կարող է... Մյուսը տրանսպորտ կամ ալյուրի կամ շաքարի ծորակը կբացի-կփակի։  Մեկը` ջուրն ու Սևանը։ Մեկը մշակութային արժեքը կդարձնի խաղալիք, արժեքներն էլ հետը։ 

Բայց սա կարող է և չբերել պարպման։ Եսիմ։ Ամեն մի օլիգարխի մարդ չի հասնի, որ ծեծի ի ցույց ՞՞՞

Ուժեղ հասարակություն է պետք։   
Իսկ որ ուժեղ չենք, երևում է. Անլեզու ենք ու անտրամաբան։ Հետևողականություն ու հետևողական պահանջ չկա։ Պահանջի հիմքերը օրինական չկան, համակարգին հսկողություն չկա, ... Մտավորականություն չկա, որ և իր խոսքով, և իր գործով արժեքները սահմանազատի ու բյուրեղացնի, որ դրանք դառնան պատիվ, ապրելաձև, ապրելու նպատակ... Վարչապետի երազած հեղափոխական կրիտիկական մասսան չկա. որովհետև ամենքս վախենում ենք ավելի վատ կամ վատ կամ պակաս լավ ապրելուց։
Ես էլ։
Ասել եմ` հաց-պանիր ուտես, քաղցր թեյ խմես, արդեն քանի մարդ գոհ է քեզնից։ 
Օլիգարխիկ։ Գործարարի ամուսնյակ, էլի։

...
Նման պարագայում հեշտ է չկատարել հասարակական եղած պահանջները։ 
Ոստիկանական պաշտոնյան ֆեյսբուքում էսսեներ է գրում և մարդկանց է ծաղրում, թե` գաղտնիք ասեմ, ոստիկանն էլ մարդ է.. 

Հաստատ չի ջոկում, թե ինչ է ասում։ Լֆիկական, Աշոտյանական, գեղանկարիչ Հովսեփյանական  ու երևի Վանոյական ջիղ ունի։ 

Էս ուր ենք հասել՞՞՞
Աշոտյան, լսում ես՞՞՞ Դպրոցներումդ արդեն չեն կարողանում սովորեցնել, թե մարդն ով է...
Ով են սրանք՞՞՞
Ոչ միայն արժեքների սահմաններն են խառնվել. Ով ով է, ինչի համար է, ինչ պիտի անի, որտեղ լինի...

Ախպեր` օլիգարխը պիտի իշխանությունում լինի, վիկի կարդացեք։

Թե չէ` կամ ստվերային օլիգարխներ են ու ստվերային իշխանություն` այսինքն` օրենքի ոչ միայն գերակայություն, այլև կատարում չսպասեք, կամ էլ գուցե էս ստվերայիններից մեկը ուզում է նախագահ դառնալ։

Բավական է մեկն էլ ուզենա դառնալ, իրոք ուզենա դառնալ նախագահ ու ունենա իր օլիգարխները, պայթյուն է լինելու։

Ուրիշ բան չեմ տեսնում ես այս ճահճում։ 

Գուցե միայն անհատների մակարդակի, էն էլ մարեն, փոշիանան, ...
Տխուր եմ։
Տխուր է։
Անհարկի տխուր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել