Բառեր չկան նկարագրելու ստորև ներկայացված լուսանկարները, որոնք պատկերում են մարդկանց պատմական տարբեր պահերում: Լուսանկարներից յուրաքանչյուրն անչափ տպավորիչ է և պատմում է իր պատմությունը:

Տղամարդը հանգիստ կանգնած է փարոսի պատշգամբում, մինչ ամեն կողմից բախվում են հսկայական ալիքները:


Երկրորդ աշխարհամարտի վետերան Բելառուսից  86-ամյա Կոնստանտին Պրոնինը, 2011թ.-ի մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Մոսկվայի Գորկի այգու նստարանին նստած սպասում է ընկերներին:

Կոնստանտինը այստեղ էր գալիս ամեն տարի: Այդ տարի նա միայնակ էր. նրա ընկերներից ոչ ոք չեկավ:


Արհամարհանքն ու անտեղյակությունը երջանկություն է: Միլուոկիում անտուն մարդը քնած է ռեստորանի պատի տակ, որտեղ կանայք հանգիստ վայելում են իրենց ընթրիքը:


Նացիստների հավաքը Նուրեմբերգում, 1937թ.:


Լուսանկարի հեղինակը Մայքլ Քոլինսն է: Երբ նա լուսանկարում էր այս տեսարանը, նա միակ մարդն էր, որ այս լուսանկարի շրջանակից դուրս էր:


Տղամարդը շոկի մեջ է այն բանից հետո, երբ պատահականորեն մեքենայով հարվածել էր ու սպանել ութամյա մի տղայի:


Թուրք պաշտոնյան հացի կտոր է ցույց տալիս սովամահ լինող հայ երեխաներին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, 1915թ.:


Ֆիլիպինցի քաղաքական գործիչը լուսանկարում է իր ընտանիքին՝ սպանվելուց վայրկյանններ առաջ:


Երկու ճարտարագետները մահացան, երբ հողմաղացը, որի վրա նրանք աշխատում էին, կրակի բռնկվեց: Լուսանկարն արվել է 2013թ.-ի հոկտեմբերի 29-ին՝ Նիդերլանդներում:


Շանհայի Թայուհանի երկաթուղային կայարանում վանականը աղոթում է մահացած մարդու համար: Տղամարդը գնացքի սպասելիս հանկարծամահ էր եղել:


Նամիբիայի Սոսուսվլեյի նարնջագույն ավազները: Սա գեղանկար չէ, այլ իրական լուսանկար: Թվում է, թե սա նարնջագույն երկինք է, այնինչ, իրականում սա անապատի ավազն է:


Տղան փորձում է ուշքի բերել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հորը:


«Վինիցայի վերջին հրեան»: Ուկրաինայի Վինիցա քաղաքում գերմանացի զինվորը սպանում է քաղաքում մնացած վերջին հրեային, 1941թ.: Վինիցայի ու դրա շրջակայքի բնակավայրերի բոլոր 28.000 հրեաները կոտորվել են:


Տղամարդն օգտվում է Գոլդեն Գեյթ (ոսկե դարպաս) կամրջի վրա տեղադրված ինքնասպանությունների մասին հաղորդման համար նախատեսված թեժ գծի  հեռախոսից:


Լուսանկարն արվել է այն պահին, երբ փախստականները, որոնք ուղարկվել էին համակենտրոնացման ճամբար, տեղեկանում են, որ ազատագրված են:


1987թ.ին լուսանկարչուհի Ֆեռռատոն ոստիկանների հետ էր, երբ վերջիններս ուղևորվում են 911 կանչին պատասխանելու: Զանգահարել էր Դայմոնդ անունով մի տղա, ով հաղորդել էր, որ հայրը ֆիզիկական բռնության էր ենթարկում մորը: Ֆեռռատոն առաջին անգամ էր հանդիպում երեխայի, ով վախենալու փոխարեն փորձել էր պաշտպանել մորը: Տղայի քաջ կերպարը ոչ միայն տպավորել էր ոստիկաններին ու Ֆեռռատոյին, այլև «Life» պարբերականի կողմից նրա լուսանկարը հայտարարվել էր աշխարհի ամենաազդեցիկ լուսանկարներից մեկը:

20 տարի անց Ֆեռռատոն փորձել է գտնել Դայմոնդին. նա ապրում էր իր ծնողների հետ, ովքեր առողջ հարաբերություններ ունեին:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել