Ես նյարդային մարդ չեմ, բայց որոշ երևույթներ ինձ իսկապես հունից հանում են: Ու նյարդայնանում եմ այն աստիճան, որ որոշում եմ հաջորդ անգամ ինչ-որ կերպ խուսափել դրանցից: Բայց ինչպե՞ս կարող եմ խուսափել հայկական լրատվամիջոցների ֆեյսբուքյան գովազդներից, որոնք մի քանի ամիս չեն թարմացվում: Բացում եմ ֆեյսբուքյան էջս, ու շարունակ տեսնում նույն մաշված գովազդը: Սա այդ նորություններից մեկն է՝ դասական օրինակ մարդուն բթացնելու ու շարքից հանելու: Ինչ-որ մեկը կա՞ Հայաստանում, որ չգիտի՝ ֆրանսիական սենատն ինչ արեց, կամ կա՞ ինչ-որ մեկը ով չգիտի, թե Լիսկան ինչպես է անվանել Սուխուդյանին: Կամ կա՞ մեկը ով չի տեսել 7or-ի ուղեղը բթացնող պատվիրված քննադատություները: Չէ չկա: Լսո՞ւմ եք, չկաաաա: Բա էլ ո՞ւմ համար եք գովազդում եթե բոլորն արդեն վաղուց ամեն ինչից տեղյակ են: Խնդրում եմ սպանեք ձեր գովազդի բաժնի աշխատակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել