ՀՀ կառավարությանը փետրվարի 20-ի նիստում հավանության է արժանացել
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել գիշերային ժամերին տրանսպորտային միջոցների կողմից անհարկի ձայնային ազդանշաններ արձակելու համար:
Օրենքի նախագծերը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Այսպիսով, գիշերային ժամերին անհարկի ձայնային ազդանշաններ արձակելու համար պատասխանատվություն կնախատեսվի ... Սա հասկանալի է ու, ինչպես ասում են, պարզից էլ պարզ է: Իսկ չկա՞ մի օրինագիծ, որում նշված լինի, որ պետավտոտեսուչներն իրավունք չունեն գիշերը զրո ժամից 4-ն ընկած ժամանակահատվածում խանգարել մարդկանց անդորրն ու զբաղվել «ԳՌԴՈՆ»-ով... Որքա՞ն կարելի է գրեթե ամեն գիշեր լսել իրենց բարձրախոսից հնչող ԴԱԽ ձայները.- «Opel»-ի վարորդ աջ քաշի կանգնի, BMW-ի (բայց իրենց դեպքում ԲեԷմՎե) վարորդ մի երկու կոպեկ փող տուր, նոր գնա ... ու այդպես շարունակ: Երբեմն շատ ափսոսում եմ, որ 00:00 ժամից այս կամ այն թաղամասում գլխավոր փողոցների լույսերն անջատում են ու նրանց բորտի համարները տեսնելու ու ֆիքսելու հնարավորություն չեմ ունենում ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել