առեվKinoashkharh.am-ը գրում է.

Հայ հանդիսատեսն առաջիկայում հանարվորություն կունենա դիտելու բրիտանական լավագույն ֆիմեր։ Բրիտանական ֆիլմերի ամենամյա 12-րդ փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 22-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում: Փառատոնային ֆիլմերը «Մոսկվա», «Նաիրի», ինչպես նաև «Սինեմա Սթար» կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաև Գորիսում, Գավառում և Գյումրիում: 

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) և Յունիսեֆը: Փառատոնին ընդառաջ` «Կինոաշխարհը» զրուցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի հետ:

- Ինչպե՞ս որոշվեց փառատոնի թեմատիկան, և Ձեր գնահատմամբ  ի՞նչ խնդիրների լուծմանը կնպաստի այն:

- Ամեն տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնին մենք փորձում ենք մեր հանդիսատեսին ներկայացնել ոչ միայն բրիտանական արտադրության վերջին ու լավագույն ֆիլմերը, այլև օգտագործելով փառատոնային հարթակը` բարձրաձայնելու  հանրության շրջանում առկա խնդիրների մասին: Ֆիլմն ազդու արտահայտչամիջոց է, և այն ստիպում է մարդկանց խորհել տարբեր սոցիալական հարցերի շուրջ:
Այս տարի որոշեցինք փառատոնի այցելուների ուշադրությունը բևեռել ներառական և հաղորդակցության խնդիրների վրա, քանի որ թեման Հայաստանում հրատապ է և կարևոր: Մենք վստահ ենք, որ փառատոնի անցկացումը մեկ անգամ ևս մարդկանց ուշադրությունը կգրավի մեր հանրության շրջանում առկա այդ խնդիրների վրա, իսկ ֆիլմերը գուցե ուղիներ մատնանշեն դրանց լուծումների համար:

- Քանի՞  ֆիլմ է ներկայացվելու փառատոնի շրջանակներում և ո՞ր քաղաքներում։

- Փառատոնի ընթացքում կցուցադրվի ինը ֆիլմ`«Ամառը փետրվարին», «Վտանգի մեջ գտնվողներին», «Պարզամիտ Ջիմը», «Ինչպես եմ հիմա ապրում», «Ձայն կորստից հետո», «Եսասեր հսկան», «Քառյակ», «Ես շնչում եմ» և «Մետրո Մանիլա»: Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, իսկ փետրվարի 28-ին` նաև «Սինեմա Սթարում»:
Փառատոնը կմեկնարկի «Ամառը փետրվարին» ֆիլմով, որը նկարահանվել է Ջոնաթան Սմիթի ստեղծագործության հիման վրա։ Ֆիլմը պատմություն է սիրո և կորուստների հորձանուտում հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին, որը ծաղկում էր Քորնուելի ափամերձ շրջանում մինչև Առաջին աշխարհամարտը: Ֆիլմի ռեժիսորն է Քրիսթոֆեր Մենոլը, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Դոմինիկ Քուփերը, Էմիլի Բրաունինգը և Դեն Սթիվենսը: Ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել