Կեսգիշերն անց է, բայց չկա քուն աչքերիս,
Լուսինը լուռ վկան է իմ մեծ սիրո երազի:
Անցյալն հուշ է, ետ բերել ես չեմ կարող,
Բայց մնացած հուշերն իրական են
Իմ խենթացած հոգու համար այս գիշերին....

Երկար գիշերներին քեզ այնքան եմ սպասել,
Կարոտից հյուսված երգերս աստղերին հանձնել,
Մեղմ քամու շրշյունը քո ձայնին նմանեցրել,
Բայց ավա՜ղ, կրկին սպասել եմ ու սպասել.
Դո՜ւ, հոգուս ցնորք, այդպես էլ չես եկել...

Ու այսօր էլ չես գա, անգամ չես զանգի,
Քանզի ես արդեն չկամ քեզ համար,
Կարծես թե չեմ էլ եղել երբեք քո կյանքում,
Ցավալի է միայն, որ դու եղել ես
Ու դեռ շարունակում ես մնալ իմ հոգում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել