keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ինչ է անհրաժեշտ ժամանակակից տղամարդուն անկողնում

visibility 13622 commentմեկնաբանել
Ինչ է անհրաժեշտ ժամանակակից տղամարդուն անկողնում

Cosmo.am-ը գրում է.

Աշխատանքային ու ֆինանսական սթրեսները երբեմն այնքան են հյուծում տղամարդուն, որ նա զգայական «փախուստի» տրվելու ու մոռացության գիրկն ընկնելու ցանկություն է ունենում: Իսկ նրա ֆանտազիաները կարող ես իրականություն դարձնել միայն դու:

Ըստ Կայ Հենդերսոնի

Իհարկե, տղամարդուն միշտ ձգում են պայթյունավտանգ իրավիճակներն ու ճակատագրական կանայք, և նրանք իրենց միշտ ասոցացնում են որևէ սուպերհերոսի հետ: Սակայն քո սիրելին ցանկանում է ժամանակ առ ժամանակ լիցքաթափվել, մոռանալ սեփական խնդիրները և անէանալ մի երևակայական աշխարհում, որտեղ դրական հերոսը միշտ հաղթում է:

«Տղամարդիկ սիրում են սուպերհերոսներին, քանի որ նրանց դուր է գալիս այն միտքը, թե իրենք այնքան հզոր են, որ կարող են հաղթահարել ամեն ինչ,- ասում է սեռական թերապևտ Յան Քերները:- Զուգընկերդ գուցե փորձի հերքել դա, սակայն նա այդ զորեղության զգացումը տենչում է նաև անկողնում, հատկապես եթե իրական կյանքում ֆինանսական կամ աշխատանքային խնդիրներ ունի»: Սակայն ձեր սեռական կյանքը «պայթուցիկ» դարձնելու համար հարկ չկա ոչինչ և ոչ մեկի «պայթեցնել»: Ընդամենը հարկավոր է կիրառել մի քանի նուրբ ու մի քիչ էլ մանիպուլյացիոն հոգեբանական հնարք:

«Մտիր» նրա գլխի մեջ

Երբ տղամարդը մշտապես մտածում է իր խնդիրների մասին, անկողնում պասիվ է դառնում. նրա էնտուզիազմը մարում է, ինչն էլ հանգեցնում է անտարբեր սեքսի: Այսպիսով, երբ դու նրան հավատացնում ես, որ նա Բեթմենի կարգի սուպերմարդ է, ոչ միայն հանդես ես գալիս որպես խելացի կին կամ զուգընկերուհի, այլև ապահովում ես առավել կրքոտ սեռական կյանք: «Սեքսը սկսվում է տղամարդու գլխում,- բացատրում է պրոֆեսոր Ուիլյամ Ջուլայը, որը նաև «Նախկին ամուրիի խոստովանությունները» գրքի հեղինակն է:- Դա նշանակում է, որ դու պետք է ուղղորդես նրան՝ ճիշտ մտածելու»:

Դրան հասնելու համար Քերներն առաջարկում է մինչև անկողնում հայտնվելն ամրապնդել նրա ինքնավստահությունն ու սրել նրա սպասումները: Երբ որևէ հասարակական վայրում եք, հիշատակիր այն ազդեցությունը, որ նա ունենում է այլ կանանց վրա (նույնիսկ եթե չափազանցնում ես)՝ այդպիսով շոյելով նրա էգոն: Կամ զանգահարիր զուգընկերոջդ այն ժամանակ, երբ նա աշխատանքի է, և պատմիր «հենց նոր ունեցած» ֆանտազիայիդ մասին. սկզբում նա պաշտպանում էր քեզ վտանգից, իսկ հետո քեզ հետ զբաղվում կրքոտ սեքսով... Դա նրան կստիպի իրեն տղամարդ զգալ և գրգռվել:

Թույլ տուր նրան իրեն «պարոն ամենակարող» զգալ

Այն դիրքերը, որոնք զուգընկերոջդ հնարավորություն են տալիս ֆիզիկապես ղեկավարել սեռական ակտը (ասենք՝ «տղամարդը հետևից» կամ «կանգնած՝ պատին սեղմած»), նրան թույլ են տալիս իրեն գերմարդ զգալ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել