Ընկերներ ջան, ինչպես ձեզանից շատերն արդեն տեղյակ են, Բլոգ Նյուզ թիմի հետ սահմանամերձ գյուղերում պատրաստվում ենք խաղահրապարակներ կառուցել:

Խաղահրապարակներում պետք է լինեն մանուկների և մեծերի ժամանցի համար նախատեսված տարատեսակ ճոճարաններ և կարուսելներ, նստարաններ, ինչպես նաև հեծանիվներ, ինքնագլորներ և սքեյթեր՝ տարբեր տարիքի երեխաների համար:

Այնպես որ, եթե ունեք հեծանիվ, ինքնագլոր(սամոկատ), սքեյթ, չմուշկներ, որոնք գտնվում են լավ վիճակում և կարող եք տրամադրել, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Այդ ամենը մենք կհավաքենք և «կտեղավորենք» կառուցվելիք խաղահրապարակի «հեծանվային պարկում», որը հուսով ենք Ձեր շնորհիվ կհամալրվի:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել