«Givenchy» նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին համեմատել է Քիմ Քարդաշյանին լեգենդար Մերլին Մոնրոյի հետ: Նա խոստովանել է, թե ռեալիթի շոուների թագուհին առաջին հայացքից գերել է իրեն:

«The Sunday Times»-ին տված հարցազրույցում Տիշին հետեւյալն է ասել. «Քիմի հետ ծանոթացել եմ իմ լավ ընկեր Քանյե Ուեսթի շնորհիվ: Մի քանի վայրկյանն էլ բավական էր, որ սիրահարվեմ նրան: Նա մեր օրերի Մերլին Մոնրոն է: Ոմանք կարծում են, թե նա տիկնիկ է, բայց իրականում շատ խելացի եւ ուժեղ կին է»:

Ռիկարդոն նաեւ հավելել է, որ գեղեցկությունից առավել գնահատում է նրա տաղանդը. «Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք եւ չեն վախենում արտահայտել այն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել