Մեկ-մեկ շատ եմ նախանձում թուրքերին, հույներին, արաբներին, բոլոր արժանապատիվ ազգերին: Հունաստանւոմ մի 15 ամյա հայազգի անչափահաս անարխիստ սպանվեց ամբողջ Հունաստանը ոտքի կանգնեց կառավարություններ փոխվեցին, Թուրքիայում հայ Հրանտ Դինքը սպանվեց ամբողջ Ստամբուլը ոտքի կանգնեց որպես համերաշխության նշան, Թունիսում մի արաբ ինքնահրկիզվեց ամբողջ արաբական աշխարհը շղթայական ռեակցիայի նման ընկղմվեց հեղափոխությունների մեջ, բա այսքանից հետո ո՞ւր ա մեր ազգային արժանապատվություն ու թասիբ կոչվածը: Ամեն ամիս մեզ են բերում խաղաղ պայմաններում մեր բանակում մեր իսկ տականքների կողմից սպանված եղբայրների անշնչացած մարմինները, մենք անտարբեր էնք, դա մեր պրոբլեմը չի մենք ընտանիք ենք պահում չենք կարող բողոքել, մարդկանց տներից հանում են անօթևան են թողնում էլի դա մեր պրոբլեմը չի, մենք ընտանիք ենք պահում չենք կարող բողոքել, ռեստորան մտնելիս երիտասարդ տղա են սպանում էլի մեր վերջը չի, մենք տուն ընտանիք ենք պահում չենք կարա բողոքենք, տո այ ձեր ցավը տանեմ հիմա դուք մարդ եք թե ոչխարներին հոտ, որ ձեր կողքի ոչխարին մորթում են մտածում եք մեր համար խախանդ տարածենք քանի մեզ չեն մորթել, ավելի լավ մինչև մեզ հասնեն ոչխարները կքչանան որոճալու խոտը կշատանա շատ կորոճանք: Բա չեք ամաչում, երբ 200 հոգի երիտասարդ սպանված տղու նկարը ձեռը բռնած ձեր դիմացով քայլում ա ոչ մի ռեակցիա չկա ձեր դեմքին, ոչ մի սրտացավություն, ոչ մի էմոցիա, միայն անտարբերություն: Տոն դուք չեք ցավում անգամ ձեր հարևանի տղու, ձեր բարեկամի տղու սպանության առիթով, էլ ո՞ւր մնաց քաղաքացիական դիրքորոշում ունենաք ու ցավաք ձեր երկրում սպանված մի օտարազգի երիտասարդի համար, հետո տեղ-տեղ պետքա լինում ճոռո-ճոռո խոսում եք ազգային առաքելության, ազգային գաղափարախոսության ու էլի տենց ճոռոմ բաների մասին, տո ում ոտերին ա պետք, եթե ճոռո-ճոռո խոսալու եք, բայց պետք եղած ժամանակ ոտքի չեք կանգնելու: Մեկ-մեկ ամաչում եմ, որ ես էլ ձեզ պես հայ եմ, ու էսօր երթի ժամանակ նայելով ձեր անտարբեր դեմքերին ահավոր ամաչում էի, որ ես ու դուք նույն ազգից ենք, որ ես ու դուք նույն քաղաքում ենք ապրում ու նույն օդն ենք շնչում: Շատ էի ամաչում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել