pic_5fa8eec32be6f162f84b93cf1099be46Kinoashkharh.am-ը գրում է.

Համացանցում հայտնվել է մի հոլովակ, որում փոքրիկները վերարտադրում են տեսարաններ այն կինոնկարներից, որոնք այս տարի «Օսկար» մրցանակի են հավակնում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Հոլովակում ներկայացված են Ամերիկյան կինոակադեմիայի հիմնական մրցանակի ինը հավակնորդներից ութը ` «Նավապետ Ֆիլիպս», «Նա» (Her), «Խարդախություն ամերիկյան ձևով», «Ուոլ սթրիթի գայլը», «Ձգողականություն» («Գրավիտացիա»), «Ստրկության 12 տարի», «Նեբրասկա», «Դալլասի սպառողների ակումբ»: Հոլովակի վերջում երեխաները հիշատակում են «Օսկարի» հավակնորդ իններորդ հավակնորդին` Սթիվեն Ֆրիրզի «Ֆիլոմենան», սակայն ասում են, որ այն չեն տեսել:  Ըստ էության, նրանք տարիքային սահմանափակության պատճառով հազիվ թե հնարավորություն ունեային դիտելու նաև ցուցակի շատ ուրիշ ֆիլմեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել