Էն որ ավարիա է լինում, ու հենց սկզբից խփողը իր սխալը ընդունում է: Վարորդները ԱՊՊԱ-յի հետ հարցերը շատ արագ լուծում են ու, ավտոները հրապարակի մեջտեղը թողնելով, մտնում են մոտակա ռեստորան՝ հաց ուտելու: 

Ամերիկայում լրիվ հակառակ վիճակն ա: Ավարիա՞ է եղել: Առաջին օրենքը սեփական սխալը չընդունելն ա, նույնիսկ եթե փողոցի հակառակ ուղությամբ էիք սլանում 100կմ/ժ արագությամբ: Երկրոդը, ուրիշների հետ ընդհանրապես չխոսալը, որովհետև հանկարծ կարող ա առաջին օրենքը խախտես: Պետք ա շատ արագ զանգես ինշուռանսիդ (ԱՊՊԱ-իդ) ու սպասես, որ իրանք գան, քո տեղը խոսան: Հետո պետք ա սպասես մի քանի ամիս, մինչև ինշուրանսները իրար հետ կռիվ կանեն, որ պարզեն՝ ով էր մեղավորը: Մինչ այդ ձեր մեքենան վերանորոգվում է, բայց կարող ա դուրս գա, որ թեկուզ, որ ձեզ խփողը փողոցի հակառակ ուղղությամբ էր երթևկում, բայց դուք էլ իրանից փախնելու համար կողքի գիծ անցնելուց մարգատ չեք միացրել, ինքն էլ չի իմացել, որ դուք էտ կողմ պետք ա գնայիք ու մեղավորը դուք եք (չափազանցնում եմ, իհարկե):

Մի խոսքով, ո՛չ կորպորացիաների փողային շահերին, այո՛ մարդկային հարաբերություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել