Երեկ մարտի մեկի մասին սուտ լուրեր տարածելու համար, որ իբր ցուցարարները թալանչիներ էին, դրա համար էլ իշխանությունները գնդակահարեցին նրանց, կամ, որ ընդդիմության առաջնորդները վախեցան, դրա համար էլ Բաղրամյան 26 չգնացին, կամ որ իբր մեր ժողովուրդը ծախված է, դրա համար էլ հեղափոխություն չի լինում ու նմանատիպ հարցերի շուրջ, մի քանի մարդու հրապարակավ վիրավորեցի ու հայհոյեցի: 
Միգուցե մի փոքր տաքացա, սակայն խնդիրը նրանում է, որ ով ազգին համարում է ծախված, կամ մարդկանց համարում է վախկոտ, բայց իր անձնական օրինակով ցույց չի տալիս «չվախկոտ» լինելը, կամ երբ մարտի մեկի զոհերին ներկայացնում է որպես հանցագործ, ինձ համար մեխանիկորեն դառնում է թշնամի, ու դրանից հետո ես չեմ կարողանում քաղաքակիրթ ձևով պատասխանել: 
Ամեն դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում, կփորձեմ զսպել իմ էմոցիաները և ավելի քաղաքակիրթ ձևով մարդկանց բացատրել իմ տեսակետը նշված հարցերի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել