Քաղաքականությունը ամբողջությամբ վերցված մութ անտառ է, իսկ արտաքին քաղաքականությունը՝ ինտրինգների լաբիրինթոս (Հուլիոս Կեսար):
Այ մենք բոլորս մտածում ենք, որ Մայդանի հաղթանակով ՌԴ-ն կորցրեց իր դիրքերը Ուկրաինայում, իսկ ինչո՞ւ մեդալի մյուս կողմը չենք նայում. մի՞գուցե այս խաղի վերջնամասում բոլորից շատ շահելու է հենց ՌԴ-ն, ինչպես դա եղավ Օսեթիայի և Աբխազիայի պարագայում: Այո, եկեք մի պահ պատկերացնենք, որ Ղրիմը ամբողջությամբ կանցի ՌԴ-ի ազդեցության տակ, ինչպես նաև, բացի Ղրիմից, ևս մի քանի ռեգիոններ…: 
Որպեսզի ավելի արտահայտիչ լինեմ, փորձեմ այսպիսի հարցադրում անել. «Ըստ Ձեզ, երբ Վրաստանը կորցրեց վերոհիշյալ տարածքները, ո՞վ բոլորից շատ շահեց դրանից», մի՞գուցե ՌԴ-ն. չէ որ այդպես նա կարողացավ ամբողջությամբ իր ազդեցության տակ վերցնել բավականին տարածքներ, դրանով իսկ ևս մեկ անգամ թուլացնելով Վրաստանին:
Հիմա նույնը Ուկրաինայում է սպասվում. ո՞վ կշահի՝ Ուկրաինա՞ն, թե Ռուսաստանը, երբ Ղրիմը հռչակելով իրեն Ուկրաինայից
 լիովին անկախ, մտնի Ռուսաստանի ազդեցության տակ: Միգուցե դա՞ է պատճառը, որ ՌԴ-ի ղեկավարությունը ընդհանրապես չի մտածում Յանուկովիչին սատարելու մասին, հակառակը, դեռ նրան անվանում «փալաս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել