Mediamall.am-ը սկսում է հարցումների շարք, պարզելու համար, թե հասարակությունը ինչպես է գնահատում իր մարզպետների աշխատանքը: Հարցումների ամփոփմանը զուգահեռ կներկայացվեն փաստեր, թե ինչպիսին է իրական վիճակը այն մարզերում, որտեղ նրանք պաշտոնավարում են:

Շարքում առաջինը լինելու պատիվը, որպես «ամենաերկարակյաց» մարզպետի, տրված է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին:

Առաջին հարցումը անցկացվել է հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի գործունեությունը»:

Հարցվածների մեծամասնության համար՝ 41% (1040 ձայն), Արմեն Ղուլարյանի աշխատանքը միևնույն է, 38%-ի (970 ձայն) համար մարզպետի կատարած աշխատանքը անբավարար է: «Բավարար» տարբերակներն ընտրել է հարցվածների 8% տոկոսը (210 ձայն), «Գերազանց» տարբերակը` 8%-ը (200), իսկ «Լավ» տարբերակն ընտրել է հարցվածների 5%-ը (130 ձայն):

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 2550 ընթերցող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել