«Մոլչաաա՜ծ»…. Անդրիասը կըտաղել է:
Անդրին այնպես է կատաղել, որ դարձել է կիսանդրի:
Անդրին, նույն ինքը` հացադուլափորը (սխալ չեմ գրել), նույն ինքը… գիտեք՝ ում դաշտում խաղացողը… որ համ էլ ուզում էր զավթեր Րաֆֆու շարժումը (Զորավարն աղոթեց` չարը խափանվեց, դեւը հալածվեց). ճճճճճճճ
Հա, էն էի ասում, որ վերջերս Անդրը (ոչ շիրիմյան, չնայած` ով գիտի), հա, մեր Անդրը վերջերս չի երեւում, որովհետեւ հենց երեւում է, բոլորս էլ մեր «մահիճներից» գլուխներս հանում-հարցնում ենք. 
-Եկա՞ր-նկար, բոս էլ է՞ հետդ, արդեն պատրաստվո՞ւմ է բաց խաղի մեջ մխրճվել:
Ու քանի դեռ Անդրիասի բոսը չի մտնում բաց խաղի մեջ, Անդրիասն էլ «աղջիկ վախտվա էնտուզիազմով» չի պայքարում, որպեսզի ֆալ-ստարտի մեջ չհայտնվեն:
Բայց էսօր Անդրիասը կըտաղել է:
Էն էլ ոչ իր բոսի օպպոնենտի, այ ուղիղ գծով` ԱՄՆ դեպանի վրա… ասելով.
-Դուրս մեր տանից սեւերես՝ յեդ չնայես դպա մեզ:
Կուտակայինի մոմենտով էլի, որ ԱՄՆ դեսպանը պաշտպանում է կառավարությանը:
Ինչն էլ իր հերթին գալիս է ասելու, որ Քոչարյանը շարունակում է ատել, արհամարհել յանկիներին:
Հ.Գ. Հբը, Օսկանյանիս կյանքն ընչի՞ անցավ. էսքան ժամանակ նա փորձում է Արեւմուտքը հատեցնել Արեւելքին` առանձին վերցրած մեկ կուսակցությունում:
-Եւ այդ մեկը` ԲՀԿ-ն էր: Հանց` կուսակցություն:
Ու ոնց երերում է` բան չի ստացվում:
Այ որ հասնի նրան, որ իր միտինգավորներին միանա նաեւ Հեֆե՜րնը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել