Ուկրաինայում ամեն ինչ նոր է սկսվում: Յանուկովիչը թարախակալած պզում էր, որ թագցնում էր իրական խնդիրները: Պզուկը պայթելուց հետո նրա տակից գանգրենան է բացվում, որը արդեն շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն Ուկրաինայում, այլև ողջ Եվրոպայում` անգամ Կովկասում: Կոռուպցիան ոչ միայն քայքայում էր Ուկրաինան, այլև միավորում էր Արևելքի ու Արևմուտքի կրիմինալին ու կառուպցիայի վրա շաղկապված վարչական ապարատը: Այդ միավորող գործոնի վերացումից հետո կառաջանան մի շարք խնդիրներ: Կենտրոնական իշխանություն ձևավորելու անկարողությունը կարող է հանգեցնել ռեգիոնների կենտրանախույս ձգտումներին: Բայց դա դեռ երկրորդական հարց է: Արևմտյան Ուկրաինայի ազգայնական շարժումները արթնացնելու են ռումինական, հունգարական, լեհական, Ղրիմի թաթարների, Ղրիմի ռուսների ազգայնականությանը, որոնք կհանգեցնեն միջէթնիկ բախումների, որի հավանականությունը գրեթե 100% է: Ռեգիոնի երկրները չեն կարող այդ ամենին չարձագանքել: Այդ երկրներն են` Ռումինիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Սլովակիան, Մոլդովան, Մերձդնեստրյան գոյակցությունը: Դա Եվրոպայի դեստաբիլիզացիաին կարող է հանգեցնել: Դրա համար է, որ ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ դեմ է Յանուկովիչի հրաժարականին: Յանուկովիչը պետք է իշխանությունը կարողանա հանձնել հաջորդ կոռուպցիաներին, որը կարողանա ձևավորել կենտրոնական իշխանություն մի երկրում, որտեղ և’ լեզուն, և’ կրոնը, և’ պատմությունը, և’ ազգային հերոսները ոչ թե միավորում են երկիրը, այլ տարանջատում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել