Եթե ձեզ թվում է շառից ու փորձանքից հեռու լինել է ճահճում ապրելը, ապա մի օր դուք կխեղդվեք՝ հոտած պղպճակներից օգնություն խնդրելով...

Ավելի լավ է արյուն թափելով բարձրանալ ճահիճից քան էշնահատակ լինել, ավելի լավ է ասեն գեշ ենք, քան թե էշ ենք....

Հայեր, Ուկրաինայից հեռու ենք միայն տարածության մեջ, բայց Պուծինի արնախում որոշումները մեզնից հեռու չեն, քանի որ մենք դեռ ասելիք ունեք, մենք դեռ ընկած տեղից վեր կենալու շանս ունենք...

Ու երբ խոսում եմ անգամ արյան գնով ճահիճից դուրս գալու մասին, ես իմ արյան տերն եմ, ուրիշների մասին չեմ խոսում. Վստահ եմ, որ Հայաստանում շատերն են պատրաստ կյանքի գնով ձեռք բերել անկախություն...

Բայց ոչ թե պիտի մտածենք արյուն թափելու մասին, այլ թեկուզ մի օր արժանապատիվ ապրելու մասին...

Ժամանակը մեր օգտին չի աշխատում, ուշացնում ենք հայեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել