Lurer.com-ում կարդում եմ, որ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանն ասել է, որ չի մասնակցի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ կայանալիք՝ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությանը, սակայն դաշինքի ներկայացուցիչներից գուցե և լինեն մասնակիցներ։

«Քրեածին երևույթը, որը անպատժելիության մտնոլորտ է ստեղծում դատապարտում ենք. ու էդտեղ մենք քաղաքական ինչ-որ բանով չենք ուզում հանդես գալ, մենք դատապարտում ենք, բայց քաղաքական երանգ չենք տալիս։ Դեպքի հետ կապված քննադատական ոչ մի պաստառ չի պատրաստվի, քանի որ դրանք պատրաստելու հարցը չկա օրակարգում։

Եթե Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն չի տալիս, որ ինքն է մեղավոր սպայի մահվան մեջ, ապա ինչպե՞ս կարելի է այդ մարդուն զրպարտել»,- ասել է Գոռ Թամազյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել