10 տարի առաջ այս օրը Հունգարիայում դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Մարդասպան Սաֆարովի հետագա ճակատագրին բոլորը քաջածանոթ են: Հետաքրքիր է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում նրան ներկայացնում են որպես պատվի մարդ, որը սպանել է Մարգարյանին վերջինիս կողմից Ադրբեջանի դրոշն անարգելու համար: Պարզ է, որ ԶԼՄ-ները պատվեր են կատարում, և այլ բան սպասել պետք չէ: Զարմացնում ու հիասթափեցնում է նման հոդվածների տակ քոմմենթ գրող ադրբեջանցիների տրամադրվածությունը: Գրում են, որ մայոր Սաֆարովը ճիշտ է արել, մեր հերոսն է, պետք է բոլոր հայերին սատկացնել և նման բաներ: Մի հատ խելքը գլխին, սթափ մեկնաբանություն չկա: Տխուր իրավիճակ է. փաստորեն ռեժիմին հաջողվել է կարգին լվանալ մարդկանց ուղեղները: Այդ ուղեղներն արդեն չեն տարբերում մարդասպանությունն ու հերոսությունը, նվիրյալ մարդկանց ու տականքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել