nympho1-300x220Kinoashkharh.am-ը գրում է.

Ով կամ ովքեր են բողոքել Լարս ֆոն Թրիերի «Հեշտամոլ կինը» ֆիլմի երևանյան պրեմիերայի դեմ` ոչ ոք ստույգ չգիտի։ Օդում ուղղակի թևածում են արտահայտություններ, թե իբր ինչ-ինչ անձինք և հասարակական խմբեր դժգոհել են ֆիլմի ժանրից ու բաց տեսարաններից։

Աբսուրդն այն է, որ «Հեշտամոլ կինը» ոչ ոք չի էլ տեսել, անգամ` մասնագիտական շրջանակներում։ Կինոգետները, կինոքննադատներն ու ռեժիսորները գիտեն Թրիերի  նախորդ ֆիլմերն ու «Հեշտամոլի» մասին կարծիք են հայտնում եվրոպացի աշխարհահռչակ կինոռեժիսորի ստեղծագործական ընդհանուր նկարագրի հիման վրա։ Հաստատում են,  որ Թրիերը դեռ 90-ականներին իր «Ճեղքելով ալիքները», «Ապուշները» ֆիլմերում բաց տեսարաններ է նկարել, բայց այդ և նրա մյուս ֆիլմերը մինչև հիմա չեն իջնում էկրաններից. հանրությունն այդ գործերն ընկալում է որպես բարձր արվեստ։

«Հեշտամոլ կինն» այս օրերին էլ շարունակում է իր էկրանային մարաթոնն աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանյան «Սինեմա Սթար» կինոթատրոնը հանձն էր առել ցուցադրել այն, բայց անմիջապես էլ հրաժարվեց՝ պատճառաբանելով, թե դժգոհության ալիք է բարձրացել, կինոթատրոնն ընտանեկան տարածք է, որտեղ չի կարելի նման ֆիլմեր ցույց տալ։ «Սինեմա Սթարի» մարքեթինգի մենեջերը ռուսական մամուլին տված հարցազրույցում նշել է, որ ֆիլմի ցուցադրումից հրաժարվելու իրենց քայլի պատճառն այն է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ դիտելու «Հեշտամոլ կինը», քանի որ այն պոռնոդրամա է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել