Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ելույթ է ունեցել Խոջալուի «ցեղասպանության» 22-րդ տարելիցի հետ կապված միջոցառման ժամանակ: Նա ասել է, որ Ադրբեջանը անպայման վերադարձնելու է իր հողերը, ընդ որում, ցանկացած միջոց օգտագործելու է նպատակին հասնելու համար: Ուշագրավ է, սակայն, որ Փաշազադեն իր սահմանումն է տվել «շահիդ» (նահատակ) տերմինի հետ կապված: «Շատ ափսոս, որ վերջին ժամանակներում Ադրբեջանում խեղաթյուրում են այս տերմինի իրական իմաստը: Պարզ է, որ սա արտաքին ուժերի կողմից կազմակերպված գործընթաց է, որը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար: Իր երկիրը, հողը և ընտանիքի համար զոհված մարդն է շահիդ», - ասել է Փաշազադեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել