Անընդունելի ու զարմանալի է, թե ինչու ուրիշի արժեքների համար պետք է ժողովուրդը կիսվի երկու մասի և քաղաքացիական պատերազմ սկսվի: Միշտ կա այլընտրանք. այս դեպքում ունենալ սեփականը և անհնարին ոչինչ չկա: Այս քաղաքականությունը պետք է մշակվի և տարիների ընթացքում ստեղծվի այդ արժեքային համակարգը: Ես թքած ունեմ բոլոր օտար արժեքների վրա, ես մերն եմ ուզում: Ու էս ֆեյսբուքյան «սութի» արժեհամակարգ քարոզողներին էլ խորհուրդ կտամ, որ ոչ թե ուրիշինը գովեք, այլ եթե այդքան խելացի եք, ձեր թիմերի քաղաքականության մեջ մշակեք մերը, ոչ թե օտարինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել