Վահե Ավետիսյանի ողբերգության իրադարձության սկզբից ևեթ ես դրսևորել եմ իմ հստակ դիրքորոշումը, որը միայն վերջին երկու օրն է, որ արձագանք է գտնում ՖԲ-ի ավելի գիտակից օգտագործողների շրջանում, այնուհանդերձ պետք է հանդես գամ որոշ բացատրութիւններով։ Նախ` կտրականապես դեմ եմ հատկապես սփիւռքահայ մտավորականների մոտ արծարծվող այն մտահոգութիւներին, որ խոսքը վերաբերում է հայի կողմից հայերի նկատմամբ իրագործուած սպանդի մասին։ Ոչ, այդ մարդիկ մուտանտներ են, և կապ չունեն հայութեան հետ։ Այդտեղից` նաև դրանց հետ ձեռնարկելիք քայլերը։ Կտրականապես դեմ եմ մոմավառության կամ «ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ» նախատեսուած քայլերին, որովհետև դրանք բողոքի ակցիաների սխալ հասցեներ են մատնանշում։ Չի կարելի մոմեր վառել այլասերուածութեան որջի մոտ, դրա համար կան ԵՌԱԲԼՈՒՐԸ, ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ- պետք չի հատարել Գապոն քահանայի քայլերը։ Հանցագործություն կատարողը այլ, թշնամական ցեղի ներկայացուցիչ է, որը հայ դիմակ հագնելով դարձել է պատգամավոր, բռնազավթել իշխանությունը։ Դա նույնն է,թե երբ ազերիները հարձակվում ու թափում են հայ մարդկանց արյունը` մենք սահմանի երկայնքով ցույցեր անենք ու մոմեր վառենք։ Կատարվածի հասցեն` Ազգային ժողովն է, որտեղից նա պետք է արտաքսվի ու տրվի դատի հանցագործ խմբավորում ստեղծելու մեղադրանքովմ և դա նախադեպ կդառնա, որ վեջապես հաստատվի թիկնազորային ծառայութեան մասին չարչրկված օրենքը։ Առայժմ այսքանը եւ դարձեալ խոնարհում Վահե Ավետիսյանի պայծառ հիշատակի առջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել