Վերջապես գիտական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք համարձակվում են հայտարարել ՀԱՅ ԱԶԳԻ իրական դերի մասին, որ նա խաղացել է համաշխարհային պատմության և քաղաքակրթության մեջ։ Ուրախ եմ, որ Նատալյա Բարիսովնա Սոբըլ անունով այս գիտնական Տիկինը, համարձակվում է բացահայտ ձևով խոսել հայ ժողովրդի խաղացած դերի, ամենակարևորը՝ նրա ոչ եկվոր, այլ բնիկ ժողովուրդ լինելու մասին։ Վերջապես նայեք, լսեք և հասկացեք։ Ուրախ կլինեմ, եթե մեր որոշ տիտղոսավոր գիտնականներ, որոնք դեռ երեկ իրենց երկուսուկես անելով աղաղակում էին, թե հայ ժողովուրդի պատմությունը սկսում է Ուրատուից հետո, որ նույնիսկ Ուրարտուն ոչ հայկական պետություն էր, Տիկին Սոբըլը համարձակություն է ունեցել ասելու այն, ինչը սարսափում են ասել որոշ վայ գիտնականներ։ Նրանց ոչ թե գիտական կառույցների գահ պիտի առաջարկել, այլ «տաբուրետկա»…
Լսեք թե ինչեր կարող է ասել և սովորեցնել մեզ՝ հայերիս, այս պարզ կինը մեր իսկ մասին, մեր պատմության մասին։ Մենք ցանկություն չունենք ինքներս մեր մասին եղած տեղեկությունները ուսումնասիրելու, հետաքրքրվելու մեզանով, բացահայտելու վերջապես թե ովքեր են հայերը։ Եթե չենք անում դա, գոնե ուրիշների արած գործերի միջից ծանոթանալով հասկանանք մեր ով և ինչպիսին լինելը։
Նայեք, լսեք և ճանաչեք վերջապես ձեզ ձեր ամբողջության մեջ։ Խորհուրդ կտամ մեր որոշ ֆելինիական տաղանդի ստվերներին, գրանդոմանիայով տառապող որոշ բեմադրիչների (ռեժիսյոր) ոչ թե գենդերային ֆիլմերով բացահայտեն հային իր Հայաստանը, այլ այս արժեքները ամրագրեն հայի մտքում, սրտում և հոգում, որպեսի մեզ համար ոչ թե կյանքի նպատակը լինի ստամոքսը (որտեղ հաց այնտեղ կաց) այլ ԱԶԳային պատկանելության գիտակցությունը, առանց որի մենք մարդ ենք, սակայն ոչ ՀԱՅ… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել