➊ Սոչին ամենատաք քաղաքն է, որտեղ երբևէ անց են կացվել ձմեռային օլիմպիական խաղերը:

 Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն անց են կացվում ավելի քան 37.000  անվտանգության աշխատակիցների հսկողությամբ:

➌ Ավելի քան 25.000 կամավոր աշխատում է Սոչի 2014 ձմեռային օլիմպիական խաղերի համար:

➍ Սոչի-2014 ձմեռային օլիմպիական խաղերը պատմության մեջ երկրորդ անգամն է, որ հյուրընկալվում են Ռուսաստանում (առաջինը Սովետական Միությունում):

➎ Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալներից յուրաքանչյուրը կշռում է 460-531գրամ, ու դրանք պատրաստելու համար պահանջվում է 18 ժամ:

➏ Օլիմպիական խաղերի ժամանակ հինգաստղանի հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու համար այցելուները պետք է վճարեն 14.000 դոլար, իսկ խաղերի բացման արարողության տոմսերի գինը հասնում էր մինչև 50.000 դոլարի:

➐ Սոչիի օլիմպիական խաղերը ձմեռային 22-րդ խաղերն են, որին մասնակցում է 88 երկիր:

❽ Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերը ամենաթանկն են խաղերի պատմության մեջ. ծախսերը ընդհանուր առմամբ կազմել են մոտ 51 միլիարդ դոլար:

 Այս տարի առաջին անգամ կներկայացվի ձմեռային սպորտաձևերի 12 նոր տեսակ: Ընդհանուր առմամբ կկայանա 98 սպորտային միջոցառում՝ 15 սպորտաձևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել