Տեղեկատվական անվտանգության փորձագետ

Ի՞նչ անել, երբ պատերազմական իրավիճակ է, և հակառակորդը մոբիլիզացնում է իր ուժերը քեզ հաղթելու համար: Տարբեր գործողությունների հետ՝ կարևոր է նաև հակառակորդին հոգեբանորեն զինաթափելը, այսինքն՝ խաղաղության, բարեկամության, հաշտության, միմյանց նկատմամբ սիրո, հաճելի անցյալի և այլ նմանատիպ գեղեցիկ գաղափարներ տարածել հակառակորդի տարածքում, որպեսզի նրանք ոչ թե կենտրոնան թշնամուն հաղթելու, այլ՝ խաղաղություն ու հաշտություն տարածելու ուղղությամբ, վերջին հաշվով հոգեբանորեն դասալիք դառնան:

Բայց ստեղ մի պրոբլեմ կա. հնարավոր չէ մի կողմից ռազմական հռետորաբանությամբ սեփական զորքերին տրամադրել հակառակորդի ոչնչացմանը, մոբիլիզացնել ուժերը, մյուս կողմից հակառակորդին համոզել, թե խաղաղության պետք է գնալ: Դիսոնանս կառաջանա, անարդյունավետ է նման աշխատելը: Ավելի լավ է երրորդ կողմը հակառակորդի թիկունքում խաղաղություն քարոզի՝ զինաթափի, իսկ ամենալավն է, որ հենց հակառակորդի ներսում խաղաղություն քարոզողներ հայտնվեն (հիշեցնեմ, որ պատերազմական իրավիճակում միակողմանի խաղաղություն քարոզելը զինաթափումն է): Օրինակները շատ են, հեռու չգնանք. ԽՍՀՄ-ը ավարտվեց ու կործանվեց նաև խաղաղության ու բարեկամության կոչերի մթնոլորտի տակ: 

Պատերազմական իրավիճակում էթնիկ կոնֆլիկտների ժամանակ ամենալավ խաղաղության կոչը զինվելն ու թշնամուն կապիտուլացիայի ենթարկելու կոչերն են: 

Նվիրվում է Սիվիլնեթին ու մնացած երրորդ կողմի գրանտերով «խաղաղասերներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել