2629349Kinoashkharh.am-ը գրում է.

Բեռլինի միջազգային կինոփառատոնի («Բեռլինալե») գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը», նվաճեց չինացի ռեժիսոր Յանան Դյաոյի «Սև ածուխ, բարակ սառույց» դրաման: Այդ մասին հայտարարեց փառատոնի ժյուրին, որը գլխավորում է ամերիկացի պրոդյուսեր Ջեյմս Շեյմուսը, որ հայտնի է «Սապատավոր լեռը» (2005) ֆիլմով: «Սև ածուխ, բարակ սառույց» կինոնկարը հանդիսատեսին տեղափոխում է 1999 թվական, Հյուսիսային Չինաստան: Փոքր քաղաքում հայտնաբերում են մի քանի դիակ: Ենթադրյալ մարդասպանին բռնելու փորձի ժամանակ զոհվում է երկու ոստիկան, մեկը ծանր վիրավորվում է: Կենդանի մնացածին հեռացնում են աշխատանքից, և նա ընդունվում է գործարան որպես պահակ: Հինգ տարի անց առեղծվածային սպանությունների նոր շարք է սկսվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել