Պարզվում է` Հայաստանում ՀՀԿ բրոշկա ունենալով կարելի է ազատամարտիկի, ազգային հերոսի կոչում ձեռք բերել: Ուրեմն արցախյան ազատամարտին չմասնակցելով` կարելի էր փառքի դափնիներ վաստակել: Այսօր շատ ինքնակոչ շնորհաշատ ազատամարտիկներ տեսանք:
Ուրեմն այսուհետ ինձ հռչակում եմ հայ առաջին տիեզերագնաց. Ջեյմս Բաղյանն օյին չի: Եվ եթե փառապանծ ազգս հայոց ինձ չընդունի որպես հերոս-տիեզերագնաց և առանձնահատուկ արտոնություններ ու դափնիներ չընծայի` ես էլ կմիանամ ՀՀԿ-ին ու արցախյան պատերազմի հերոսի կոչում ձեռք կբերեմ: Էլ չեմ ասում` մի կարգին բռոշկա էլ կրծքիցս կկախեմ ու փքված հնդկահավի տեսքով ինձ հերոս կկոչեմ: Ինչո՞վ եմ վատ հանրապետականներից. Միևնույն է` դասալիք լինելով էլ կարելի է հերոս կոչվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել