Սերժ Սարգսյանը ԵԿՄ այսօրվա համագումարում ասում է, թե քննարկումների ժամանակ ոչ ոք կասկածի տակ չի դրել Ռուսաստանից ստացվող գազի գնի շահեկան լինելը:

ԱԺ-ում ասել եմ, հիմա էլ եմ կրկնում. Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Իրանից Հայաստան մուտք գործող գազի հազար խորանարդ մետրը սահմանին արժե 181 դոլար: 

Մինչդեռ Հայաստանն իրանական գազը չի գնում սեփական կարիքների համար եւ այդ նպատակով գազ է ներմուծում Ռուսաստանից, որը սահմանին արժե 189 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց: 

Այսինքն՝ ռուսական գազը ութ դոլարով թանկ է իրանական գազից: 
Ընդ որում, Հայաստանը նման «զեղչի» հասել է «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը Ռուսաստանին հանձնելով: 

Մաքսային միությանն անդամագրվելը եւ գազային տխրահռչակ պայմանագիրն էլ Հայաստանին կարող են տասնյակ տարիներով զրկել Իրանից ավելի էժան գազ ներմուծելու հնարավորությունից:

Ի՞նչ է սա, եթե ոչ գազային ախմախություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել