Թուրքիայում հայտնի լեզվաբան, գրող, գործարար, այլախոհ Սևան Նշանյանը 1998 թվականից սկսեց վերանորոգել և զբոսաշրջային կենտրոնի վերածել Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգի Սելչուքլու շրջանի Շիրինջե գյուղը, որը հետաքրքիր պատմությամբ, սակայն ներկայում խիստ աղքատ մի բնակավայր էր, որտեղ օր օրի բնակչությունը պակասում էր։ Շիրինջեն, որը նախկինում հունական գեղեցիկ մի բնակավայր էր, հոգեվարք էր ապրում։ Եվ ահա Նշանյանի ջանքերի շնորհիվ անգամ մեկ ճաշարան չունեցող 600 հոգանոց բնակավայրը վերածվեց Թուրքիայի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկին՝ տարեկան շուրջ 1 մլն այցելուներով և միլիոնավոր դոլարների շրջանառությամբ, 20-ից ավել հացատներով, տասնյակ խանութներով և այլն։ Թուրքիայի իշխանություններն այս գյուղի վերականգնումը և զբոսաշրջային կենտրոնի վերածումը ոչ միայն չգնահատեցին, այլ նաև դրա համար այս տարվա հունվարից Սևանին բանտ ուղարկեցին 2 տարով՝ գյուղում շինարարությունը որակելով ապօրինի։ Առակս ի՞նչ կցուցանե՝ պատմությունը կրկնվում է, պատկերները չեն փոխվում, ուղղակի ավելի թարմ են դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել