Ես չե՜մ կարող այս պայմաններում աշխատել... ժամանակը չի հերիքում ապրել, էլ ուր մնաց ձեր համար գրել... 
Օրվա վերջում նայում եմ` էնքան բան կա գրելու, բայց ես լռել եմ... հազիվ թերթերիս նյութերն եմ հասցնում գրել.. հետո էլ ասում եք` ֆբ-ում փող են աշխատում. հայտ եմ ներկայացնում. ճճճճճ
Անցանք առաջ:
Ես չեմ հասականում` էդ ՀՀԿ-ում իսկապե՞ս չեն հասկանում, թե ինչ է ուզում արած լինել Օսկանյանը, իրականում ԲՀԿ-ն, իսկ ամենաիրականում` Քոչարյանը` Սիվիլիթասյան իր քննարկմամբ` ԲՀԿ համագումարից հինգ րոպե առաջ:
Նախ հիշենք կարեւորը:
Օսկանյանը, որը Քոչարյանի ձեռից բռնած ողջ իր պաշտոնավարման ընթացքում ամեն բան, գույք-մույք տվել է Ռուսաստանին, հիմա «սիֆտակ» ագռավ դարձել` Յուրոփ պանրի մասին տա՞ղ է կանչում:
Եւ հետո. էդ երկու նախկին նախարարներին իր համար միզանսցեն արել` փորձում է իրեն «մույսի» տեղ դենել, այլ հնչեղություն տա՞լ:
Ավաղ:
«Մույս» երկու նախարարներն, այո, Յուրոփ-ռասկլադի տղերք են, բայց Օսկանյանի հետ կապ չունեն:
Իրականում Օսկանյանը ԲՀԿ համագումարից առաջ Ռուսաստանի մեսիջ է ղրկում` Քոչարյանի անունից, թե
-Բրատան Ռուսիո, եթե դու մեզ չաջակցես, մեր Քոչարյանին վարչապետ չձեռնադրես, չստիպես նրա գլխին Սերժը օծման յուղ լցոնի, մենք կնախընտրենք Յուրոփը:
Նայի` Ռուսո, տես ու դաս քաղիր ուկրաինական դեպքերից... հետո չասես չասինք. զգուշացնում էր Օսկանյանը:
Բա ժող ջան, բա գիտեք հարիֆ են Սիվիլիթասում:
Հ.Գ. Բայց դե մենք ալ այնպես ոչինչ. կարդում ենք Օսկանյանին մինչեւ վերջին ոսկորը, լվում, տեղավորում դարակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել