գանձKinoashkharh.am-ը գրում է.

“Կինոաշխարհի” զրուցակիցը “Ղարաբաղ. թաքնված գանձ” վավերագրական ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն է: Նա մեզ ներկայցրեց մանրամասները ֆիլմի ստեղծման պատմությունից:

- Ինչո՞ւ ֆիլմը քեզ վստահվեց, Ջիվան:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության մրցույթին մասնակցեց նաև “Երկիր մեդիա” հեռուստատեսությունը և հաղթող ճանաչվեց: Կարծում եմ` հաղթեցինք, քանի որ “Երկիր մեդիան” նաև ոչ հեռուստատեսային ֆորմատի վավերագրական ֆիլմերի ստեղծման բավական փորձ և ստեղծագործական ու տեխնիկական ներուժ ունի, վստահելի գործընկեր է, լսարանն էլ` ամբողջ աշխարհում: Իսկ ֆիլմի նպատակն Արցախն աշխարհին ներկայացնելն է, պրոպագանդելը: Հաղթեցինք, իսկ հեռուստաընկերությունն աշխատանքն ինձ վստահեց, ու եղավ այն, ինչ եղավ:

- Իսկ ըստ քեզ ի՞նչ եղավ:

- Ինքս Արցախի մասին յոթ-ութ ֆիլմ ունեմ, որոնք մի քանի փառատոների են մասնակցել, ցուցադրվել էկրանին, հեռուստատեսությամբ, բայց սա առանձնահատուկ է: Այս ֆիլմում Լեռնային Ղարաբաղն այլ կերպ ենք դիտարկում, ուստի խիստ կարևորում եմ հնարավոր ուշադրության կենտրոնացումը ՙՂարաբաղ. թաքնված գանձ՚ ֆիլմին: Արվածը նոր չէ, պարզապես Արցախն այն տեսանկյունից ենք դիտարկում, որից դիտարկում են շատ-շատ ղարաբաղցիներ, ինչը կարծում եմ` հասկանալի կլինի նաև, ասենք, Շոտլանդիայում կամ Ավստրալիայում բնակվողին, այսինքն` անգամ այն մարդուն, որն անտեղյակ է Արցախից: Ի դեպ, ֆիլմը կունենա նաև ռուսերեն և անգլերեն տարբերակ:

- Ո՞րն է այն մոտեցումը, ինչի շնորհիվ, ինչպես նշեցիր, ֆիլմն առանձնահատուկ է դառնում:

- Շատ կարևոր էր, որ Ղարաբաղը ներկայանա այնպես, ինչպես շատ զբոսաշրջության կենտրոններ: Հետևաբար ֆիլմը ներառում է այն, ինչ կհետաքրքրի զբոսաշրջիկին` անկախ նրա ազգային ծագումից: Ֆիլմը չի ասում, որ 20 տարի առաջ էստեղ հակամարտության դաշտ էր, պատերազմ ու ավեր: Որևէ մեկը, որ իր ընկերուհու հետ կգա Արցախ ու կշրջի, կգա ու կիմանա կոնֆլիկտի մասին: Կգա ու երկիր մտնելիս կտեսնի ՙԱզատ Արցախը ողջունում է ձեզ՚ պաստառը, կգա և Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին կանգնած տանկը կտեսնի, կգա ու կտեսնի Ազատամարտիկների թանգարանը, կհարցնի ու կիմանա: Այսինքն` հերթով էջերը կբացվեն: Միանգամից չենք ասի կոնֆլիկտի մասին: Իհարկե, կոնֆլիկտի մասին նույնպես պիտի պատմենք ֆիլմերով, ինքս էլ պատրաստվում եմ, բայց այս ֆիլմը հեռու պիտի լիներ դրանից: Այս ֆիլմը պետք է պատմի, որ զբոսաշրջիկը կարող է գալ Արցախ ու վայելել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել