îêàëäÖ ÜÄççÄMaxinfo.am-ը գրում է.

Երգչուհու հիվանդությունից հետո (գլխուղեղի քաղցկեղ), բուժման համար գումար փորեձցին հավաքել ամբողջ երկրով մեկ: Ռուսական առաջին ալիքը և «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությունը հայտարարել էին հատուկ ակցիա, որի շրջանակներում հավաքվել էր ավելի քան 68 մլն ռուբլի` նախատեսվածից երկու անգամ ավելի: «Ռուսֆոնդի» նախագահ Լև Ամբինդերի խոսքերով`  հունվարի 30-ին արդեն հավաքվել էր  68 746 583 ռուբլի, բոլոր ծախսերը հոգալուց հետո,  շուրջ 60 467 563 գումար է մնացել, որից 30 միլիոնը պահվել է երգչուհու հետագա բուժումը շարունակելու համար: Մնացած գումարն, ինչպես և խոստացվել էր,  օգտագործվելու է ուռուցքաբանական հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար: Այդ գումարներից է հատկացվելու 2 տարեկան Ամելիի բուժման համար: Վերջինիս հայրը` 30-ամյա Ռուսլան Գալիմովը, շնորհակալություն է հայտնում երգչուհուն նման որոշման համար, որի շնորհիվ կփրկվի 2-ամյա դստեր կյանքը: Այս մասին տեղեկացնում է «Komsomolskaya pravda» թերթի կայքը: Ամելին տառապում է աչքերի ցանցաթաղանթի ժառանգական քաղցկեղով: Քիմիաթերապիաներ  սկսել է  ընդունել, երբ դեռ չէր էլ սովորել քայլել: Հայրը ևս տեսողության հետ խնդիրներ ունի, բայց դա չի խանգարել նրան մասնագիտություն ստանալ և աշխատել: Միակ խնդիրը, թերևս աշխատավարձն էր, որը չէր  բավականացնի  բուժման համար: Վերջինիս խոսքերով` իրենք բավականին ուշ են դիմել բժիշկներին, որի արդյունքում աղջկա մի աչքն արդեն հեռացրել են, սակայն մյուս աչքը փրկելու հույսեր դեռ կան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել