Եթե ինչ-որ մեկը քեզ ասաց` «ապուշ», մի շտապիր մտածել, որ նա խելացի է. մի՞գուցե նա պարզապես ներկայացել է:

Մի՛ կրկնեք սխալները. ստեղծեք ձեր սխալները ինքներդ:

Պարտքով փող ավելի լավ է վերցնել հոռետեսներից. նրանք նախօրոք գիտեն, որ չես վերադարձնի:

Եթե ձեր հարևանը անսպասելի հրացան է գնել, ավելի լավ է ինքնակամ ցածրացնել երաժշտության ձայնը:

Որպեսզի ձեր ատամները լավ պահպանվեն, մի՛ մտցրեք ձեր քիթը ուրիշի գործերի մեջ:

Եթե ձեզ բռնել են ստելիս, շտապ մի սուտ հորինեք:

Արա՛ մյուսների հետ այն, ինչ իրենք էին պատրաստվում անել քեզ հետ. խփիր առաջինը:

Չարժի փախչել դիպուկահարից. հոգնած կմեռնես:

Եթե ուզում ես, որ քո մասին հիշեն մահվանից հետո, պարտքեր թող:

Դուք ավելի հեշտ կարթնանաք առավոտյան, եթե զարթուցիչի վրա թակարդ դնեք:

Մի ասեք, թե դիմացինը ինչ անի, և նա էլ իր հերթին չի ասի, թե ուր դուք կարող եք գնալ:

Մի՛ խոսիր քո մասին վատ, մի կատարիր ուրիշների աշխատանքը իրենց փոխարեն:

Չե՞ս կարողանում պարզապես կանգնել, երբ մյուսները աշխատում են… գնա, պառկիր…

Եթե քո մի այտին են ապտակել, մյուսը մոտեցրու. գոնե ծնոտդ կուղղվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել