3009Footsport.am-ը գրում է.

Մինսկում շարունակվող Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարի 3-րդ մրցափուլում բավական հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին: Մինչ այդ առանց միավորի կորստի ընթացող 11 շախմատիստներից միայն 2-ին ՝Ադրբեջանի պատվիրակներ Էլջաթ Սաֆարլիին ու Վասիֆ Դուրարբեյլին հաջողվեց պահպանել առաջատար դիրքերն ու շարունակել իրենց հաղթարշավը: Դուրարբեյլին (2580) անսպասելիորեն սևերով առավելության հասավ իրեն անհատական վարկանիշով նկատելիորեն գերազանցող Գաբրիել Սարգսյանին (2671):

Սա համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնի ասռաջին <սայթաքումն> էր ստուգատեսում: Մրցափուլի Հայաստան–Ադրբեջան յուրատեսակ մրցակցության միկրոմրցամարտի հաշվի հավասարակշռություն վերականգեց մեր օլիմպիական մյուս եռակի չեմպիոնը՝ Վլադիմիր Հակոբյանը, ով սովորաբար ադրբեջաքցի շախատիստների հետ շատ հաջող է խաղում:

Հակոբյանը սևերով առավելության հասավ գրոսմաjստեր Վուղար Ռասուլովի նկատմամբ ու վերոհիշյալ 100 տոկոսանոց արդյունքով առաջատար 2 ադրբեջանցիներից ետ է մնում միայն կես միավորով: 2,5 միավոր է վաստակել նաև Սամվել Տեր-Սահակյանը, ով այս մրցափուլում միավորը կիսեց ռուսաստանցի գրոսմայստեր Դանիել Դուբովի հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել