Հեղափոխության անելու տարբեր տեխնոլոգիաներ կան, որոնք պայմանավորված են տեղական առանձնահատկություններով: Հեղափոխության հաջողությունը պայմանավորված է լինում նաև նրանով, թե արդյոք ճիշտ նշանակետին է հարվածը տրվում: Ներկայիս Հայաստանի պարագայում, կարծում եմ, որ հեղափոխության հաջողությունը պայմանավորված է Կճոյանի անձով: Տեսեք, գործող իշխանության ամրությունը պայմանավորված է իշխող խմբի միջև եղած քավոր-սանիկ հարաբերություններով, որոնց կնքահայրը Կճոյանն է: Այդ խմբին միմյանց հետ սոսնձող ուրիշ ոչ մի հոգևոր կապ չկա: Եթե Կճոյանը կարգալույծ արվի, ապա այդ բոլոր կապերը կհամարվեն անօրինական: Այսինքն, իշխող խմբավորումը վերածվում է չմոտիվացված զանգվածի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել