Որքա՞ն հաճախ է հայկական ընտանիքում կինը բռնության ենթարկվում, քանի՞ տոկոս են կազմում երջանիկ ընտանիքները. հարցերին անգամ մոտավոր պատասխան հնարավոր չէ տալ: Հայկական ընտանիքները փակ են ու ներսում եղած խնդիրը շատ դեպքերում մնում է տան պատերի ներսում:

Ճ՞իշտ է, թե՞ սխալ, օգնո՞ւմ է, թե՞ վնասում այս մոտեցումը հարաբերություններ պարզելու գործին, թերևս յուրաքանչյուրը յուրովի պարզաբանի: Սակայն լռությունը շատ հաճախ ողբերգական հետևանքների է հանգեցնում, ասում է հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
Այն հարցերը, որ կարելի է հեշտությամբ լուծել ծագման վաղ փուլում, անհնար է դառնում կարգավորել ծայրաստիճան սրված փոխհարաբերությունների պայմաններում:
Վերջին տարիներին ավելի հաճախ ենք լսում ընտանեկան բռնությունների մասին: Ու որքան շատ է խոսվում բռնության մասին, այնքան ավելանում են բռնության դեպքերը: 

Շատերը, ինչպես ընդունված է ասել, ծեծը սիրո դրևսորում են համարում:

«Վարդուշը քուգդ է, դրա համար կզարկես: Երեխեքիդ կզարկես, Վարդուշին կզարկես: Էդ ընչի՞ համար կյանքումդ մեկ անգամ ինձ չես զարկէ»,- ասում էր 80- ականներին էկրան բարձրացած «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հերոսուհին։ Նրա սիրո այս բանաձևը շատերի համար հիմք է նաև այսօր: Իսկ նա, ով չի ցանկանում բռնության զոհ դառնալ, չի դառնում, ասում է հոգեբանը։

Ծնողները թերևս պետք է հաշվի առնեն, որ ցանկացած բռնություն ընտանիքի անդամներից որևէ մեկի նպատմամբ երեխային սովորեցնում է լինել կամ բռնարար, կամ զոհ, բացատրեց հոգեբանն ավելացնելով նաև. «Սեփական ԵՍ- ի դրական ընկալման դեպքում որևէ մեկը թույլ չի տա ձեռք բարձրացնել իր վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել