Եթե Հայաստանում չկա իրական սեքս-շոփ, բայց կա օնլայնը, որ լավ էլ աշխատում ա, քանի որ առաքումները արվում են «գաղտնի», ապա նույն ձևով կինոթատրոնում ցույց չեն տա Լարսի ֆիլմը, բայց այն կլինի ինտերնետում, իսկ դիտումը միևնույն է կլինի, ու կրկին կլինի «գաղտնի»:
Կեղծ բարոյականությունն ու կեղծ բարեպաշտությունը ամենազզվելի ու տհաճ բաներն են, իսկ ամեն ինչի «գաղտնի» ու «քողարկված» անելը դառել ա ազգային նկարագիր.. ու դա արտահայտվում ա ամենուր:
Դրա համար խոհանոցում հայհոյում են Պարտադիրի հեղինակին «գաղտնի», բայց առերևույթ գնում և խելոք ընտրում ֆոնդի կառավրչի. առևերույթ քննադատում են Լարսի ֆիլմի ցուցադրությունը` բայց «գաղտնի» կնայեն բոլորը, ու վստահաբար բոլորը կնայեն.
ու սա դեռ երկար չի հաղթահարվելու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել