Ընտրեք ձեզ հարմար աթոռ

Դա շատ կարևոր է, եթե աշխատանքը նստակյաց է, իսկ շատերի մոտ, ցավոք, հենց այդպես է: Օրվա ընթացքում ոչ ճիշտ դիրքը ողնաշարի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Եթե ոչ մի կերպ չեք կարող անհարմար աթոռը փոխել, ապա դրա վրա դրեք օրթոպեդիկ բարձ:

Պահպանեք ջերմաստիճանային ռեժիմը

Աշխատավայրում հարկ է, որ լինի ոչ շատ տաք և ոչ էլ շատ ցուրտ: Նույնիսկ, եթե դրսում -30օC է, սենյակը շոգեբաղնիք մի դարձրեք: Եվ հակառակը` դրսում, եթե շատ շոգ է, ապա հարկ չկա նստել արհեստական սառեցված սենյակում: Ցուրտը հրահրում է մկանային լարվածություն, իսկ ավելորդ տաքությունը թուլացնում է:

Դուրս եկեք փողոց

Մի ծուլացեք և դուրս եկեք գրասենյակից, գնացեք որևէ տեղ: Դա և միջավայրի փոփոխություն է, և զբոսանք, և մաքուր օդ: Ծայրահեղ դեպքում կարելի է դուրս գալ և մի քիչ զբոսնել շենքի շրջակայքում:

Թեթև ճաշեք

Առատ ու լիարժեք ճաշից հետո կսկսեք քնել, աշխատունակությունը կնվազի, իսկ դյուրագրգռությունը կավելանա: Նույնիսկ, եթե շատ քաղցած եք, աշխատեք քիչ ուտել և հագեցվածության զգացողություն անպայման կունենաք:

Հանեք բարձրակրունկ կոշիկները

Եթե ստիպված եք քայլել բարձրակրունկ ու անհարմար կոշիկներով, ապա ամեն մի պատեհ առիթով հանեք դրանք, կամ էլ աշխատասենյակում պահեք մի զույգ փոխարինող ու հարմար կոշիկներ:

Հրաժարվեք էներգետիկ ըմպելիքներից

Եթե ցանկանում եք մի քիչ առույգանալ, ավելի լավ է խմեք բնական սուրճ, քան էներգետիկ ըմնպելիքներ. դրանք վնասակար են մաշկի և թոքերի համար, նաև հրահրում են գլխացավեր, հոգնածություն և աչքերի լարվածություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել