Ամերիկյան Bloomberg պարբերականի լրագրող Փիթեր Օրսզագը, անդրադառնալով ԱՄՆ-ի նավթից կախվածությանը, առաջարկում է հետևել Հայաստանի օրինակին և փոփոխությունների դիմել:
Իր հոդվածում Օրսզագը նշում է, որ չնայած Հայաստանը մեծ հաշվով հայտնի չէ որպես աշխարհի առաջատար, սակայն նա առնվազն մեկ ռեկորդ ունի. Հայաստանի մեքենաների 75 տոկոսն աշխատում են բնական գազով: 
«ԱՄՆ-ում, ընդհակառակն, այդ տոկոսը կազմում է 0.1 տոկոս` չնայած, որ բնական գազի գինը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի ընկել է: Հաշվի առնելով ԱՄՆ-ի նավթից կախվածության խնդիրները` ավտոմեքենաների կողմից բնական գազի ավելի շատ օգտագործումը կարող է մեծ օգուտներ բերել»,- նշված է հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել