Վերջերս «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը քննարկելիս ֆինանսների նախարար Դ.Սարգսյանին հարց տվեցի. կառավարության ներսում քավոր-սանիկական հարաբերություններ կա՞ն։ Ասաց՝ մի վիրավորեք, ասաց՝ մոնիտորինգ չեմ արել։ Հետո երևի հասկացել է, որ համը դուրս է գալիս և փետրվարի 8-ին կայքերից մեկին տված հարցազրույցում ասում է, որ իրենք երբեք էլ չեն թաքցրել, որ վարչապետ Տ.Սարգսյանի հետ քավոր-սանիկ են։ Սա, իհարկե, նորություն է հանրության համար։ Ինչի՞ շուտ չէիր խոստովանում։ Վարչապետը պարզվում է սրա համար է նախկին ֆինանսների նախարարին ազատել տվել։ Ռեկորդների երկիր Հայաստան։ Ֆինանսների նախարարը՝ վարչապետի քավոր։ Վարչապետը ԿԲ-ում ու կառավարությունում իր բարեկամների համար պաշտոններ է մոգոնում։ Մնում է ինչպես հայտնի ֆիլմում հարցնել. ո՞րտեղ են հանրապետության փողերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել