7_152Kinoashkharh.am-ը գրում է.

Ռուսական gazeta-ն, հղում անելով  «Լոգոս» կինոստուդիայի (Logos Film Company) կայքին, գրում է, որ  այդ ստուդիան ֆիլմ է նկարահանում  հանրահայտ լողորդ, 17 անգամ աշխարհի չեմպիոն դարձած Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին: Խոսքը 1976 թ. հայտնի իրադարձության մասին է, երբ Շավարշ Կարապետյանը, վտանգելով իր կյանքը,   կարողացավ Երևանյան լճում սուզված տրոլեյբուսի ուղևորներից փրկել 20-ի կյանքը: Կինոնկարի պրոդյուսերներն են Սվետլանա Դալին և Օլգա Սինելշչիկովան:

Ապշեցուցիչ է, որ այս փոքրիկ տեղեկությունը մի քանի հարցերի և տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ` Շավարշ Կարապետյանը ներկայացվում է որպես ազգություն չունեցող  մի մարդ` խորհրդային լողորդ: Խորհրդային Միության փլուզումից անցել է 23 տարի, բայց մեր ռուս գործընկերները շարունակում են գործել հին` խորհրդային մտածելակերպով:

Երկրորդ` եթե gazeta-ում գոնե նշվում է, որ Կարապետյանը մարդկանց դուրս է բերել Երևանյան լճից, ապա ստուդիայի կայքում զետեղված սինոփսիսում  դեպքը նկարագրվում է առանց տեղայնացման. անհայտ քաղաքում, անհայտ կամուրջից անհայտ լիճն է ընկել տրոլեյբուսը և այլն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմի սյուժեն հիմնված է ոչ թե որոշակի պատմական փաստի վրա, այլ հորինված սցենար է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել