Ուշադրություն, տագնապ: Մեկնաբանիչների շրջանում տարածվել է չափազանց վտանգավոր և մոլախոսի պես արագ տարածվող մի վիրուս, որը անվերջ սուլող քամու պես ականջներից ներխուժում է գլխի մեջ և հանգրավանում ուղեղում: Էս վիրուսը ուղեկցվում է նյարդային խիստ ջղաձգումներով և շնչակտուր բղավոցներով: Վիրուսը մեկնաբանիչներին ստիպում է ցանկացած թեմա բերել կապել Շուշան Պետրոսյանի պատգամավոր լինելու հետ: Նրանք կարող են այնպիսի կապ գտնել ցանկացած երևույթի և Շուշան Պետրոսյանի միջև, որ ժամանակին ֆանտաստիկ գրող համարվող Ժյուլ Վեռնի մտքով անգամ նման բան չէր անցնի :ճճճճ Հա, ի դեպ, վիրուսը առավելապես տարածված է «ֆեյկ» կոչվող մեկնաբանիչների շրջանում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել