Մի հատ հին երգ կա երևի առաջին հանրապետության տարիների, որի բառերը մոտավորապես «Կայծակ, կարկուտ թե հրաբուխ, մեղավոր է Դաշնակցություն: Մեկի տղան սիրահարվի, մյուսի աղջիկ թող լրբանա, բոլորը կասեն միաբերան՝ մեղավոր է Դաշնակցություն»: Հետո սովետն եկավ ու «երկիրը երկիր չի, ուր մնաց աղջիկը աղջիկ լինի»: Հետո ՀՀՇ-ն ու Լևոնն եկան ու բոլորի վիճակի համար իրենք մեղավոր դարձան: Հիմա էլ ամեն ինչ բարդվում է Սերժի վրա: Չժխտելով իշխանությունների պատասխանատվության չափը շատ հարցերում՝ նկատում եմ, որ մի տեսակ անպատասխանատու հոգեվիճակ կա հայոց մոտ: Չնայած դա մենակ հայոց մոտ չէ և նոր չէ, այլ Ադամի և Եվա ժամանակներից է գալիս, երբ Աստված հարցրեց Ադամին, թե խի խնձորը կերար, Ադամը քցեց Եվայի վրա, Եվան օձի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել