Այսօր բջջային հեռախոս ունենալը ոչ թե շռայլություն, այլ անհրաժեշտություն է: Եթե նախկինում ոմանք այն դիտում էին որպես շռայլության ցուցիչ: Մինչդեռ ընդամենը 4-5 տարի առաջ գոնե Հայաստւսնում հեռախոսաքարտի համար օրերով հերթ էին կանգնում, ծանոթ-բարեկամ փնտրում հեռահաղորդակցության ոլորտում...

Այնուամենայնիվ, շարքային գործարարին անհնար է պատկերացնել առանց անձնական հեռախոսի:
Բջջային հեռախոսի նախատիպը ստեղծվել է դեռևս 1947 թվականին Bell Laboratories ընկերությունում: Խումբն առաջարկում էր մոբիլ հեռախոսներ կիրառել, ինչը հետպատերազմյան շրջանում բավական անհավանական էր՝ մատչելիության տեսանկյունից: 1973 թվականին 1/1օէօՐ3113 ընկերությունը հանրությանն ու գիտական աշխարհին ներկայացրեց 1.5 կիլոգրամ քաշով սարքը, որով կարելի էր խոսել առանց լարի: Տարեցտարի այս գյուտը կատարելագործվեց այնչափ, որ մեր կյանքի ու գործի անբաժան մասնիկը դարձավ բազմաֆունկցիոնալ մի սարք, որն իր մեջ ներառում է զանգելու, նամակներ ուղարկելու, նկարելու, տեսագրելու, հեռուստահաղորդում դիտելու և էլի հագար ու մի գործողություն: Ոմանց համար սեփակաւն հեռախոսի բազմաֆունկցիոնալությունր կյանքի նպատակ է, մյուսներն էլ ձևականությունների հետևից չեն ըկնում, բավարարվում են միայն բջջայինի նախնական հնարավորությամբ՝ զանգել և զանգ ընդունել՝ գուցե նախապատվությունր տալով սեփական առողջությանը, քանի որ բազմիցս նշվել և ապացուցվել է, որ բջջայինն ավելի անվտանգ է, երբ քիչ գործողություններ կատարելու հնարավորություն ունի: Այն, որ բջջայինն իր օգտագործումով որոշակի վտանգ է պարունակում, այլևս կասկածից վեր է:

Հետաքրքիր է, որ բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունների կողմից մշտապես ինչ-ինչ միջոցներով կանխարգելվում են հեռախոսների անվտանգության ու ակնհայտ վտանգի վերաբերյալ գիտահետազոտական հեղինակավոր խմբերի հետազոտությունների արդյունքների հրապարակումները: Անցյալ տարի նույնիսկ լուրեր ին տարածվել Nokia ընկերության կոռուպցիոն գործողությունների մասին: Ամերիկյան մի հետազոտող խումբ այս ֆիրմայից ստացած միլիարդավոր դոլարների դիմաց հրաժարվեց հրապարակել իր հետազոտության արդյունքները: Ընդհանրապես, ներկայում ամեաշատ կաշառք տվող ընկերությունները հենց բջջային սարքավորումներ արտադրողներն են: Նրանց կաշառքները, ըստ ինտերնետային աղբյուրների, հասնում են մինչև Համաշխարհային առողջապահական կազմակերպություն, ՄԱԿ, Կարմիր Խաչ...

2005-ին չինական անկախ փորձագիտական խմբի եզրակացությունների շնորհիվ իմանում ենք, որ բջջային հեռախոսների ճառագայթումը միանշանակ վնասում է մարդու ԴՆԹ-ի կոդը: Նրանց տվյալների համաձայն՝ մարդկային գենը կարող է գոյատևել 200 տարուց ոչ ավել, իսկ 50-60 տարի անց երկրագնդում կծնվեն գենետիկորեն անբուժելի հիվանդություններով տառապող արարածներ:

Հետաքրքիր է իմանալ, որ բջջային հեռախոսի ճառագայթումից ամենաաևվտանգ վիճակում չծնված պտուղն է, մայրական ընկերքից ներս թափանցել այս ճառագայթները չեն կարող: Փոխարենը դրանք կրկնակի են ազդում երկունքի վիճակում գտնվող կնոջ մի շարք օրգանների վրա: Իսկ ճապոնական մի երիտասարդ գիտնականի հայտնագործության համաձայն՝ բջջայինի ճառագայթումն այլափոխում է լյարդի արտադրած լեղին՝ դարձնելով առավել թունավոր ու վնասակար. ուստի լյարդ-լեղապարկային հիվանդություններ ունեցողները պետք է հնարավորինս հեռու լինեն հեռախոսից: Բջջայիններն իրական աղետ են լսողությունը խթանող սարքեր դաշտն այնքան ուժգին են, որ դրանք վնասում են լսողական համակարգն ամբողջությամբ նույնիսկ հասցնելով լիարժեք խլության:
Վերջին տվյալներով՝ 2000 թվականին է Առողջապահական համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրել ու պարզել, որ բջջային հեռախոսի ազդակները չունեն քաղցկեղածին հատկություններ: Սակայն դրանից հետո հեռախոսները կատարելագործվել են և այժմ այլ անկախ փորձագետներ նույնիսկ մեղադրում են այս հեղինակավոր կազմակերպությանը լրացուցխ հետազոտություն չանցկացնելու մեջ:
Կանադական այս խումբը պարզել է, որ հատկապես նոր մոդելները՝ իրենց շուրջն առաջացնող մագնիսական ու ճառագայթային դաշտով դառնում են քաղցկեղի զարգացմանն ու տարածմանը նպաստող կարևոր գործոն: Նույն ճառագայթային-մագնիսական դաշտը նաև հոգեներգործուն հատկություն ունի, հատկապես զանգի ընդունման պահին դրանք այնքան ուժգին են. որ ճնշելով մարդուն, ազդելով արյունատար անոթների վրա՝ նվազեցնում են արյան մատակարարումն ուղեղին:

Հարկավոր է իմանալ նաև, որ այս ճառագայթները նպաստում են հորմոնալ խախտումների առաջացմանը: Գենետիկ կոդի պես դրանք ազդում են նաև հորմոնների բաղադրության վրա, և հորմոնների ոչ առողջ լինելու կամ հակումների դեպքում խախտումներն անխուսափելի են:

Հետաքրքիր է, որ վարակների դեպքում ևս ճառագայթներն «օգնում» են, որոշ վարակահարուցիչ բակտերիաներ «բարգավաճում» են բջջային հեռախոսի շնորհիվ: Սակայն ավելի վտանգավոր են ոչ թե հեռախոսները, այլ բջջային կապի հաղորդիչ ալեհավաքները: Դրանց քանակով է պայմանավորված բջջային կապի որակը, դրանք տեղադրվում են ամենուր՝ քաղաքում, գյուղում, բաձրաբերձ սարերի գագաթներին: Ստացվում է, որ բջջայինի հասանելիությանը զոհ է գնում նաև էկոլոգիապես մաքուր ու անվտանգ գոտում հանգստանալու գործոնը: Իսկ դրանց շուրջը պտտվող մագնիսական դաշտերն իրոք գերլարված են, վնասակարությունը՝ ուղիղ 100 անգամ ավելի:

Այսքանից հետո կարևոր է իմանալ, որ բջջային հեռախոսն առավել վտանգավոր է համակարգչի, ծխախոտի, սուրճի ու ալկոհոլի «ուղեկցությամբ»:
Այսպիսով առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վիճակագրորեն ապացուցում են բջջային հեռախոսի վնասակարությունը: Բոլորս էլ ավելի քան սթափ գիտակցում ենք յուրաքանչյուրիս ու մարդկային ցեղին գիտության կողմից «պարտադրված» մարտահրավերը, բայց շարունակում ենք գերի լինել մեզ ու աշխարհին կապող թանկ սարքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել